«Երեկ ռուսական Առաջին ալիքի կիրակնօրյա հաղորդումներից մեկի ժամանակ եթեր հեռարձակված ռեպորտաժներից մեկի ընթացքում սկանդալային հայտարարություն է հնչել»,-այս մասին գրում է Տեսադաշտ լրատվականը և հավելում, որ ռեպորտաժում, որը պատրաստել է ծագումով ադրբեջանցի Իրադա Զեյնալովան, մասնավորապես ասվում է, թե վերջերս Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Մաքսային միության անդամ երկրների առաջնորդները, խոսելով Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության ցանկության մասին, հայտարարել են, թե առաջիկայում Ադրբեջանի հետ չլուծված տարածքային վեճի պատճառով Հայաստանի ձգտումներն այդպես էլ ցանկություն կմնան։
Մանրամասները՝ տեսանյութում։