Ինչպես հաղորդում է yerakouyn.com-ը, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգի Թել աբյադ գյուղաքաղաքում հրկիզվել է հայ առաքելական Սուրբ խաչ եկեղեցին, ուր ապաստան էին գտել մի շարք արաբ ընտանիքներ: Եկեղեցին հրկիզել է Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման զինյալները, ովքեր պոկել են եկեղեցու խաչը և հրդեհել շինությունը:

 

Նշենք, որ Թել Աբյադ գյուղաքաղաքում տասնյակ հայ ընտանիքներ են ապրում: Թել Աբյադը գտնվում է Ռաքքայից 100 կմ հեռավորության վրա և կարևոր անցակետ է Թուրքիայի հետ սահմանին: Այդ պատճառով այստեղ կառավարական զորքերի և զինյալ խմբավորումների միջև կատաղի մարտերը չեն դադարում:

 

Նշենք, որ Թել Աբյադում հայերը հաստատվել են 1915թ. ցեղասպանությունից հետո, իսկ Սուրբ խաչը կառուցվել է 1932-ին: