Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ կազմակերպված հերթական ակցիայի մասնակիցներից երկուսին ՝ Վահագն Մինասյանին և Դվին Իսանյանին բերման են ենթարկել:
Ակտիվիստ Սուրեն Սահակյանը Tesadasht.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ բերման ենթարկելուց 3 ժամ հետո նրանց ազատ կարձակեն:
Հիշեցնենք, որ «Վճարում ենք 100 դրամ» շարժման մի քանի տասնյակ ակտիվիստներ շարունակում են իրենց բողոքը ներկայացնել քաղաքպետարանին: