Այն հարցը որին պարբերաբար անդրադառնում է Երևանու ավագանու անդամը, օրենսդրության թե՛ իրավական և թե՛ կիրառման տեսանկյունից, արդեն իսկ կանոնակարգված կենսագործվում է և առաջին հայացքից պետք է, որ հստակ պարզ լիներ այն մարդու համար, ով սիրում է խոսել և հղումներ անել օրենսդրությունից։ Սակայն նրա կողմից որևէ օրենքի ամբողջական տրամաբանությունից յուրօրինակ ծաղկաքաղերը, մտավարժանքները, դրանց մատուցման որակն ու հրապարակային դիմելաձևը այնուամենայնիվ անհրաժեշտություն են առաջացնում ևս մեկ անգամ հրապարակային բացատրել խնդրի էությունն ու օրենսդրական հիմնավորվածությունը, քանի որ իմ կարծիքով պարոն Ստյոպա Սաֆարյանի մտքերը և օրենքի մեկնաբանությունները ավելի շատ տեղավորվում են հերթական ապատեղեկատվություն տարածելու ոչ այնքան պատվաբեր շրջանակում։
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածն, ըստ էության, պատասխանում է ավագանու անդամին հուզող այն հարցին, թե ինչու է ավտոկայանատեղի տուրք վճարվում ընդանուր օգտագործման տարածքներում կայանելու համար։ Մասնավորապես՝ հոդվածը սահմանում է, որ օրենքի դրույթները տարածվում են միայն համայնքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու դեպքում ծագած հարաբերությունների վրա:
Նույն օրենքի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է գանձվող տուրքի հասկացությունը: Այսինքն՝ ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով և օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է։ Հետևաբար այն գանձվում է նրանից, ով օգտվում է այդ ծառայությունից։ Ընդ որում, Երևան համայնքը՝ որպես նշված օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կազմակերպող մարմին, ավագանու որոշմամբ ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը կարող է վերապահել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք իրականացնում են տուրքի գանձումը' համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրին համապատասխան։ Պարոն Սաֆարյանը նշված օրենքը ուշադիր ուսումնասիրելիս իհարկե հստակ կարող է տարբերակել կազմակերպող մարմին, կազմակերպելու իրավասություն և դրա վերապահում, ծառայություն մատուցող, ծառայությունից օգտվող հասկացությունները և այս դեպքում ակամայից մտածում ես, որ կամ լավ չի ուսումնասիրել օրենքը, կամ էլ առկա է միտում՝ այդ ամենը խառնելու, մանիպուլյացիաներ անելու համար։
Այդ ծառայությունից օգտվողը կատարում է իր օրենսդրական պարտավորությունը, որը սահմանվում է նույն օրենքի 4-րդ հոդվածով, համաձայն որի ավտոկայանատեղի համար տուրք վճարողներ են հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած ֆիզիկական և իրավաբանական անձիք, ընդ որում՝ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի տուրքը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի տուրք վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:
Հարցադրումը, թե ինչու է ծառայությունը մատուցվում քաղաքապետարանին, իսկ տուրքը գանձվում օգտատիրոջից այն տիրույթում է, որ կարելի է անընդհատ մտավարժանք անել։ Օրինակ, Ստյոպա Սաֆարյանի տրամաբանությամբ շարժվելով կարելի է գալ եզրահանգման, որ քանի որ աղբահանության օպերատորը, ըստ պայմանագրի, ծառայությունը մատուցում է քաղաքապետարանին, ուրեմն բնակիչը այլևս չպիտի վճարի աղբահանության տուրք։ Այսպես կարելի է շարունակել և ի վերջո հանգել այն եզրակացության, թե ընդհանրապես ինչու՞ պիտի վճարել որևէ ծառայության համար, երբ այն արվում է Երևանի քաղաքապետարանի միջոցով։
Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 551-Ա որոշմամբ Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանտեղ կազմակերպելու իրավասությունը վերապահվել է Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված մրցութային գնման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի։
Հիմք ընդունելով վերոգրյալը, Գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ–ի հետ կնքվել է ծառայություների մատուցման գնման պայմանագիր, որտեղ և սահմանված է ծառայությունների շրջանակը, ինչը մատուցվում է ընկերության կողմից։ Հարկ եմ համարում նաև նշել, որ հիշատակված պայմանագիրը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարի խնդրանքով տրամադրվել է խմբակցությանը։
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է ի շահ և ոչ ի վնաս որևէ մեկի և, եթե չեմ սխալվում, այն ընդունվել է դեռ այն ժամանակ, երբ պարոն Սաֆարյանը հանդիսանում էր ՀՀ Ազգային ժողովի ընտրյալ պատգամավոր։ Իսկ օրենքների ընդունման տրամաբանությունը մեզ հուշում է, որ դրանք ունենում են մեկ հիմնական նպատակ՝ առավել կանոնակարգելու այն ոլորտը, որը մինչ այդ ուներ չլուծված, սակայն լուծում պահանջող խնդիրներ։ Ինչ վերաբերում է պարոն Սաֆարյանի այն դիտարկմանը, թե ինչու մենք չենք վճարում իր ամենօրյա գնումների համար, ապա կարծում եմ, նախկինում օրենսդիր մարմնի ներկայացուցիչ հանդիսացած մարդն առնվազն կարող է տարբերակել օրենսդրությամբ սահմանված տեղական տուրքի և ամենօրյա գնումների միջև ընկած տարբերությունը, գնահատի և արժեվորի իր խոսքը՝ անկախ հարթակից, առավել ևս երբ ինքն այսօր մայրաքաղաքի բնակչության կողմից ընտրված ավագանու խմբակցության անդամ է։
Ամփոփելով, կցանկանայի Երևան քաղաքի ավագանու անդամին կրկին հորդորել նախքան հասարակությանը մտքեր մատուցելը և կամ օրենսդրական հարցեր վեր հանելը, փորձել դրանք տարբերակել և հաճելին ու ականջ շոյողը տարանջատել իրականից։
ՎԱՀԵ ՆԻԿՈՅԱՆ
Երևանի քաղաքապետի տեղակալ
Պարզաբանում հատուկ Ստյոպա Սաֆարյանի համար
21:12 - 6.Նոյեմբեր.2013
Առաջարկում ենք նաև
07/10/24 17:21
Հատուկ ոստիկանության համար․ Աննա Հակոբյանի Lexus-ը՝ մգեցված ապակիներով․ Mediahub.am (տեսանյութ)
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
06/11/23 22:00
Հայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. Sputnik Արմենիա
18/04/23 11:00
Բնակարաններից մեկում 2-ամյա երեխայի մատը արգելափակվել է երկաթյա մոմակալի մեջ. Օգնության են հասել փրկարարները
27/02/23 09:35
ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ․ դիմել եմ ՊԵԿ-ին, ՆԳՆ-ին, սոցապնախարարին
16/02/23 17:14
«Վերջ տվեք Սիրիայի դեմ պատժամիջոցներին». Արամ Ա-ն Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը
01/02/23 16:20
Պեսկովը հայտնել է՝ որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
30/07/22 14:20
«Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել․ Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն»․ Գեղամ Մանուկյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան