Հիշո՞ւմ եք 90-ականներին պահանջված «Բադերի պատմությունը» և ժլատ Սքրուջ Մագդակին, որն առավոտից մինչև գիշեր հաշվում էր փողերը: Դա նրան հաճույք էր պատճառում, քանի որ դրանք պատկանում էին իրեն, իսկ պետական ձեռնարկությունները, որոնք փող են արտադրում, նման հարստությունով պարծենալ չեն կարող: Նրանց մասնագիտությունն է ստեղծել փողեր պետության համար:
Նրանց աշխատանքային յուրաքանչյուր օրը նվիրված է մետաղադրամներին և թղթադրամներին: Նկարներում երևում է, թե «Պետխորհրդանիշ» պետական ձեռնարկությունում աշխատող մարդիկ լրիվ անտարբեր են փողերի նկատմամբ, սակայն եթե շարքային քաղաքացին հայտնվեր այնտեղ, ապա դժվար թե գայթակղությանը դիմանար, և հաստատ իր հետ կվերցներ գոնե մի քիչ՝ հիշատակի համար:
Եվ դա բնական է, քանի որ այդ գումարով հնարավոր է գնել հողատարածք, օրինակ, լուսնի վրա, տաքացնող սարքավորում, կամ մոմի գործարան Սամարայում: Սակայն պարզվում է որ պետխորհրդանիշների արտադրամասում արտադրում են ոչ միայն փող: Այնտեղ պատրաստում են պարգևանշաններ և պատվո շքանշաններ:
Ռուսական Դումայի պատգամավորական պիտակը նույնիսկ պատրաստում են այնտեղ: Այնտեղ են ստեղծում նաև թանկարժեք սրբանկարներ, նույնիսկ յուրահատուկ ժամացույցներ:
Թվում է, որ այդպիսի արտադրամասը հաստատ աղքատություն չի տեսնում և լողում է փողերի մեջ: Սակայն նկարներում երևում է, որ սարքավորումներն արդեն հնամաշ են եվ այնքան էլ նորաոճ չեն երևում: Իսկ աշխատակիցները չունեն նույնիսկ նորմալ համազգեստ: Այս արտադրամասում ամեն ինչ կարծես ռուսական թևավոր խոսքից լինի` կոշկակարն առանց կոշիկի: