Նոյեմբերի 9-ը ֆաշիզմի, ռասիզմի և հակասեմականության դեմ միջազգային օրն է: 1938 թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, որը ստացել էր «Ճենապակե գիշեր» (Crystal Night / Kristallnacht) կամ «Կոտրված ցուցափեղկերի գիշեր» անվանումը, Գերմանիայում սկսվել էին հրեաների մասսայական ձերբակալությունները։ Այս օրը սկիզբ դրեց Հոլոքոստին՝ հրեական ժողովրդի հանդեպ մասսայական բռնությանը, որը բերել է գրեթե 6 մլն մարդու մահվան:

 

Այսօր հակասեմականության հարցերը անցել են երկրորդ պլան՝ կապված իսլամաֆոբիայի խնդրի հետ: Սակայն Հոլոքոստը միայն մեկ ժողովրդի խնդիրը չէ, այլ վառ օրինակ է, թե ինչի է բերում մեղավոր փնտրելու քաղաքականությունը կամ էլ մեկ ազգին մյուսից վեր դասելու քարոզչությունը: