Կինոռեժիսոր Սարիկ Հասրաթյանը, ով այսօր մի շարք քաղաքացիների կողքին մասնակցում էր «Ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի» երթին, լրագրողների հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

 

«Բացասական է կարծիքս, արդեն սկսել են լխճորել էն, ինչին ձեռք տալ չի կարելի, արդեն հասել ենք էդ աստիճանի: Թող գնան իրենց լամուկներով զբաղվեն, որոնք ամեն օր ավարիաների մեջ են, սաղ օրը մարդ են սատկացնում ու սպանում, թող դրանց հարցերով զբաղվեն, ոչ թե մեր դեմքերի, որոնք էս ազգին միայն պատիվ են բերում»,-ասաց նա:

 

Վերջինիս խոսքով՝ իրենք նաև մասնակցում են հավաքին և երթին, որպեսզի հասկանան, թե արդյո՞ք այդ ամենը «պրովոկացիա է, թե ինչ նպատակ է հետապնդում»:

 

Անձամբ իր վերաբերմունքը դերասանի հետ կատարվածի վերաբերյալ մեկն է. «Նման բաներ չեն անում նման դեմքերի հետ, որովհետև եթե այսօր կարողանում են նման աստիճան ստորացնել հայտնի ու սիրված դերասանին, ուրեմն մենք բոլորս ոչնչություն ենք, ուրեմն յուրաքանչյուր վայրկյան մեզ կարան սատկացնեն, դե թող սատկացնեն պրծնենք միանգամից էլի»: