Ստամբուլի հանրային ավտոբուսներում հայտնվել են անվճար ինտերնետի հասանելիության և հեռախոսի մարտկոցները լիցքավորելու սարքավորումներ. Թվիթերի իր էջում գրել է թուրքական այս քաղաքի քաղաքապետ Քադիր Թոփբաշը:

 

Մենք Ստամբուլի համար 100 նոր ավտոբուս ենք գնել, որտեղ հնարավոր է անվճար օգտվել ինտերնետից և լիցքավորել հեռախոսի մարտկոցը. երեքշաբթի օրը հայտարարել է քաղաքապետը:

 

Թուրքիայի մասնավոր փոխադրամիջոցները դեռևս 1 տարի առաջ իրենց մեքենաներում արդեն տեղադրել էին անվճար ինտերնետ, սակայն հանրային փոխադրամիջոցների համար նման ծառայություն առաջին անգամ է մատուցվում: