1.Մալդիվներ.
Կղզիների երկիր Մալդիվյան Հանրապետությունը տեղակայված է Հնդկական օվկիանոսում և համարվում է ասիական ամենափոքր երկիրը: Երկրի մակերեսը 298 կմ/քառ. է` 396 հազար բնակչությամբ: Երկրի մայրաքաղաքում` Մալիում, ապրում է բնակչության երկու երրորդը:
Մալդիվներին մեծ եկամուտ է բերում զբոսաշրջությունը:
2. Սեյշելյան կղզիներ.
Սեյշելյան կղզիները 455 կմ/քառ. տարածք են զբաղեցնում: Բնակչությունն այստեղ հասնում է 84 հազարի: Կղզիների խումբը տեղակայված է Մադագասկարի հյուսիսում և բաղկացած է Հնդկական օվկիանոսի 115 կղզիներից: Կղզիները զարգացել են շնորհիվ կոկոսի, վանիլի և դարչինի արտահանման:
1976թ., երբ երկիրն անկախություն ձեռք բերեց, եկամտի գլխավոր աղբյուրը դարձավ տուրիզմը:
3. Լիխտենշտեյն.
Այս պետությունը ելք չունի դեպի ծով: Երկրի մակերեսը 160.4 կմ/քառ. է: Լիխտենշտեյնը սահմանակցում է Շվեյցարիայի և Ավստրիայի հետ և համարվում է ամենահարուստ պետություններից մեկը: Այստեղ ավելի շատ գրանցված են ընկերություններ, քան մարդիկ:
4.Նաուրու.
Նաուրուն գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում` Միկրոնեզիայում: Երկրի մակերեսը 21.3 կմ/քառ. է: Նաուրույի Հանրապետությունը համարվում է աշխարհի ամենափքոր կղզի-պետությունը: Այն անկախացել է 1968-ին, սակայն կղզին շուրջ երեք հազար տարի աբորիգենների համար տուն է եղել: Այսօր երկրի բնակչությունն ավելի քան 9 հազար է: Նաուրուն զինված ուժեր չունի:
5. Վատիկան.
Վատիկանը փակ քաղաք-պետություն է: Այն տեղակայված է Հռոմի շրջաններից մեկում և զբաղեցնում է 44 հա տարածք: Այն հիմնվել է 1929թ. և ղեկավարվում է Հռոմի պապի կողմից: Վատիկանը կարող է հպարտանալ աշխարհի ամենագեղեցիկ շենքերով` Սիքստինյան կապելլայով, սբ. Պետրոսի մայր տաճարով, Պապի նստավայր պալատով և այլն: Բացի այդ` երկրի հողերի կեսը զբաղեցնում են վատիկական պարտեզները: Վատիկանի պաշտոնական քաղաքացիները 800-ն են, իսկ մի քանի հազար իտալացի ամեն օր են այստեղ աշխատանքի գալիս:
6. Մոնակո.
Երկրորդ ամենափոքր երկիրը Մոնակոն է: Վերջին 20 տարիներին, շնորհիվ ծովի, երկրի մակերեսը մեծացել է և այժմ զբաղեցնում է 2.02կմ/քառ.: Մոնակոն 2-րդ ամենափոքր միապետական պետությունն է: Այն համարվում է աշխարհի ամենախիտ բնակեցված երկրիներից մեկը և ունի 30 հազար բնակչություն:
7. Սենտ Կիտսի և Նեվիսի ֆեդերացիա.
Տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի կղզիներում: Պետությունը գտնվում է երկու կիղզիների վրա` զբաղեցնելով 261կմ/քառ.: Սրանք եղել են եվրոպացիների կողմից բնակեցված առաջին կղզիները: Եկամտի գլխավոր աղբյուրը, իհարկե, տուրիզմն է, բայց այստեղ զարգացած են նաև գյուղատնտեսությունն ու օվշորային բանկային գործը:
8. Մարշալովյան կղզիներ.
Այս պետությունը Խաղաղ օվկիանոսի կենտրոնում է: Բաղկացած է հիմանակնում կորալյան կղզիներից: Երկրի մակերեսը 181կմ/քառ. է, բնակչությունը` 62 հազար: 1986թ. կղզիները ԱՄՆ-ի կողմից անկախություն ստացան, սակայն մինչ այսօր Ամերիկայի օգնությունն է նրանց «նավատորմում պահում»: Երկիրը բնական ռեսուրսներ չունի, իսկ ապրանքների ներմուծումը մի փոքր գերազանցում է արտահանմանը:
9. Սան Մարինո.
Սան Մարինոն 61կմ/քառ. տարածք է զբաղեցնում: Այն Եվրոպայի սովետական երկրների պետություններից ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրն է: Սան Մարինոն աշխարհի ամենահին անկախ պետությունն է: Այն հիմնվել է 301թ. սեպտեմբերի երեքին: Բացի այդ` Սան Մարինոն աշխարհի ամենահարուստ երկրներից է. այստեղ եկամուտները գերազանցում են ծախսերը:
10. Տուվալու.
Տուվալուն նույնպես տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավում: Զբաղեցնում է 26կմ/քառ. տարածք: Պետությունը ներառում է մի քանի կղզի: Նախկինում այս կղզիները պատկանել են բրիտանական թագավորությանը և անվանվել են Էլիսի կղզիներ: Տուալուն անկախություն է ստացել անգլիացիների կողմից 1978թ.: Երկրի բնակչությունը կազմում է 10.5 հազար մարդ: Բնական ռեսուրսների բացակայության պատճառով Տուվալուն ստիպված է գոյատևել այլ երկրների օգնության հաշվին:
Պատրաստեց Նելլի Ալեքսանյանը