Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ուսանողներին՝ նրանց օրվա առթիվ.

 

«Սիրելի ուսանողներ,

 

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր պետության հասարակական, քաղաքական կյանքում առավել կարևորվում է ուսանողության դերն ու մասնակցությունը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը' համաշխարհային արագընթաց զարգացումներում:

 

Մրցունակ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում: Ոլորտում իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու ձեր քաղաքացիական գիտակցությունն է, ինչպես նաև սեփական անձի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտությունը:

 

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր հայազգի ուսանողներին, ցանկանում' հաստատուն կամք, ուսման մեջ և անձնական կյանքում հաջողություններ, ապագայի նկատմամբ լավատեսություն և բոլոր նպատակների իրականացում»: