Այսօր Միացյալ երիտասարդական լիգայի և լրագրողների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում լիգայի համանախագահ Սևակ Հավհաննիսյանը հայտարարել է  ի հայտ եկած «Արևաբուժություն» անվամբ նոր աղանդի մասին: Վերջինս հակաքրիստոնեական քարոզ է իրականացնում: Տիկին Կիման, ով ըստ Սևակ Հովհաննիսյանի` աղանդի ղեկավարն է, հավաքներից առաջ բոլոր անդամներին նույն բաժակով թեյ է տալիս, որ խմեն:

 

Ըստ Սևակ Հովհաննիսյանի` նրանք թուրքերի հետ եղբայրության մասին են խոսում և հավաքվում են Փարաքարում:

 

Ըստ տեղեկությունների` հավաքին 30-ից ավելի կանայք են հավաքվում:Նրանց քարոզում են տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալ` ազգային անվտանգության, պետական գաղտնիքներ իմանալու նպատակով:

 

Ասուլիսին ներկա է եղել նաև սոցիալական հոգեբան Իզաբելա Ղազարյանը, ով, խոսելով աղանդի ազդեցության մասին, ասել է, որ ամենամեծ վտանգը դպրոցներում է, և այն, որ աղանդավորներին տարբերելը դժվար է: