Աշխարհում շատ են անհասկանալի նյութերն ու իրերը: Իհարկե դրանք հրաշալիքներ չեն, այլ ֆիզիկայի կանոններով վաղուց բացատրված նյութեր, սակայն դրանից նրանք պակաս զարմանահրաշ չեն դառնում:

 

Ֆերոհեղուկ: Սա մագնիսական հեղուկ է, որից բավականին հետաքրքիր առարկաներ են ստեղծում: Քանի դեռ այնտեղ չի գործում մագնիսական դաշտը, այն ոչնչով աչքի չի ընկնում, սակայն բավական է այս հեղուկում գործի դնել մագնիսական դաշտերը, և նրա մասնիկները աննկարագրելի առարկաներ են ձևավորում: Կախված մագնիսական դաշտից' այն կամ կարծր կամ հեղուկ ագրեգատային վիճակ է ստանում:

 

Frozen Smoke աերոգել: Բառացիորեն սառեցված ծուխը 99 տոկոսով բաղկացած է օդից և 1 տոկոսով' սիլիոնե երկօքսիդից: Դրա արդյունքում ստացվում է հետաքրքիր կախարդանք: Քարե աղյուսները կախվում են օդում, բացի այդ՝ այս զանգվածը նաև հրակայուն է:

 

Պերֆտուրածխածին: Սա հեղուկ է, որը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ թթվածին, որը կարելի է շնչել: Այսօր այս նյութը օգտագործվում է ուլտրաձայնային հետազոտությունների, ինչպես նաև արհեստական արյուն ստանալու համար: Առանց հատուկ վերահսկողության այս նյութը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել: Այն մթնոլորտը տաքացնում է 6500 անգամ ավելի ակտիվ, քան թթվածինը:

 

Ոչ նյուտոնական հեղուկ: Նյութերը, որոնց խտությունը կախված է արագության թեքվածքից, կոչվում են ոչ նյուտոնական: Գիտնականները փնտրում են այս ոչ նյուտոնական հեղուկի գործնական կիրառման հնարավոր տարբերակները՝ բանակային սարքավորումների և համազգեստների մշակման համար: Որպեսզի փափուկ գործվածքը փամփուշտի հարվածից դառնա զրահաբաճկոնի պես կարծր:

 

Ալյումինիումի թափանցիկ օքսիդ: Թափանցիկ և ամուր մետաղը պլանավորվում է օգտագործել առավել կատարյալ բանակային սարքավորումներ ստեղծելու համար: Այն պլանավորվում է օգտագործել ավտոմոբիլի և պատուհանների արտադրության մեջ: Դրանք լավ տեսանելի են և չեն կոտրվում: