ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ' նոյեմբերի 19-ին, «Հայ ֆերմերների միության» նախագահ Ռոզա Ծառուկյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:

 

Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից:

 

Նախարարը շնորհավորել է տիկին Ծառուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ և բարձր է գնահատել նրա ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում. «Ցանկանում եմ, որ երկար տարիներ ապրեք Աստծո օրհնությամբ և հովանավորությամբ' ի փառս մեր ազգի և Ձեր ընտանիքի»,- շնորհավորական խոսքում նշել է նախարարը:

 

Այսօր' նոյեմբերի 20-ին, նախարարը Նոր Գեղի կատարած այցի ընթացքում նախարարը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ ներդրումների և ծննդյան 90-ամյակի առթիվ Ցոլակ Խաչատրյանին պարգևատրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անվանի գյուղատնտեսին մաղթել է քաջառողջություն, տոկություն ու վաստակաշատ հանգիստ: