ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ շատ տարիների ընթացքում առաջին անգամ վեցնյակն ու Իրանը համաձայնության գալու իրական հնարավորություն ունեն:
Լավրովի և Զարիֆիի հանդիպումը կայացել էր նախօրեին Ժնևում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին իր հերթին շաբաթ օրը ժամանել է Ժնև, ուր մոտ ժամանակներս մասնակցություն կունենա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին գրում է AFP-ն:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս Ժնև կժամանեն նաև Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի արտգործնախարարները: