5 տարեկան Լիզայի բուժման համար դրամահավաքը շարունակվում է. արդեն մեկնարկել է «Նախատոնական հրաշք» անվանումով բարեգործական ֆեյսբուքյան աճուրդ, որից ստացված գումարների մի մասը կուղղվի Լիզայի և ևս երեք երեխաների բուժմանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց աճուրդի կազմակերպիչներից Արևիկ Բադալյանը:

 

«Մոտեցող տոների կապակցությամբ մարդիկ աճուրդում առաջարկվող իրերի շարքից կարող են իրենց նվերներն ընտրել՝ միաժամանակ նպաստելով փոքրիկների առողջացմանը: Երեխաների առողջացման համար շատ մեծ քայլ կատարած կլինեն», մեզ հետ զրույցում ասաց Արևիկ Բադալյանը' նշելով, որ աճուրդը կազմակերպվում է Առողջ մանկություն հիմնադրամի նախաձեռնությամբ:

 

Բացի այդ, նա տեղեկացրեց նաև, որ Լիզայի բուժման գործին միացել է նաև Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան անձնակազմը. դեկտեմբերի 25-ին Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» կամերային երգչախումբը հանդես կգա համերգով, որից ստացված ողջ հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի բուժման ծախսերին:

 

Նկատենք, որ օրերս «Արթբրիջ»-ում մարդիկ 161 հազար դրամի հանգանակություն տվեցին Լիզայի բուժման համար և «Skype»-ի միջոցով կարողացան տեսնել երեխային, խոսել նրա մայրիկի հետ:

 

 

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: