ԱՄՆ–ում մեծ տարածում է գտել դաժան, սարսափելի մի «խաղ», որը դարձել է մի շարք քաղաքացիների մահվան պատճառ Սիրակուզներում, Սենտ–Լուիսում, Նյու Ջերսիում։ «Խաղի» զոհերը ոչ մի բան չկասկածող, պատահական անցորդներն են։
Նյու–յորքյան CBS-2 հեռուստաալիքի անդրադարձը բավականին անհանգստացնող կադրեր է ի հայտ բերել, որոնք արձանագրել են պատահական մարդիկ կամ անվտանգության տեսախցիկները՝ «Նոկաուտ» կոչվող խաղից, որի նպատակն է պատահական անցորդին նոկաուտի ենթարկելը։
Տեսանյութում ցուցադրվող կադրերում տեսնում ենք մի քանի զոհի, որոնցից մեկն էլ 46-ամյա Ռալֆ Սանտյագո Հոբոկեն էր Նյու–Ջերսիից, ում մահացած էին գտել՝ կոտրված պարանոցով, հայտնում է NJ.com–ը։ Տեսախցիկն արձանագրել էր, թե ինչպես է Սանտյագոն քայլում փողոցում, երբ նրան անսպասելի հարված է հասցնում մի պատանի։
Իսկ ինչո՞ւ են նրանք դա անում։ «Զվարճանալու համար»,– պատասխանել է դեռահասներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։