Վարդենիսի բժշկական ուսումնարանի գինեկոլոգիա եւ մանկաբարձություն առարկայի դասախոս Սամվել Ղուռուշտանյանը դասերի ժամանակ իրեն անպարկեշտ է պահում, ուսանողների ներկայությամբ խոսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին եւ այլն:
Այս մասին ահազանգ ստացանք մեր ընթերցողներից:
"Մասնավորապես, երբ աղջիկներինց մեկը թույլտվություն է խնդրում դուրս գալու լսարանից, Ղուռուշտանյանը նետում է՝ սեքսի կարի՞ք ունես",-Henaran.am-ի հետ զրույցում նշեցին մեր զրուցակիցները:
"Ինչ եք ասում, նման բան չի կարող լինել, նա 53 տարեկան մարդ է",-այսպես արձագանքեց ուսումնարանի տնօրեն Ֆիրդուսի Կարապետյանը Henaran.am-ի հարցմանը:
Տնօրենը խորհուրդ տվեց անձամբ գալ ուսումնարան, զրուցել ուսանողների հետ եւ պարզել իրավիճակը: "Ես չեմ պատկերացնում նման իրավիճակ",-ասաց նա: