ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը պահանջել է ապամոնտաժել Կարմիր հրապարակում տեղադրված Louis Vuitton-ի տաղավարը, որը բացասական արձագանք էր առաջ բերել հասարակության և մի շարք քաղաքական գործիչների կողմից. նոյեմբերի 27-ին գրում է Интерфакс-ը' հղում կատարելով Կրեմլի իր աղբյուրներին:
Գործակալության զրուցակցի տվյալներով` Կարմիր հրապարակում այդ տաղավարի կառուցումը չէր համաձայնեցվել նախագահի աշխատակազմի հետ: