Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը գովերքի խոսքեր է ուղղել թիմի հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի հասցեին. տեղեկացնում է գերմանական մամուլը:

Ցորքը տպավորված է եղել Չեմպիոնների լիգայում «Նապոլիի» հետ հանդիպմանը Մխիթարյանի ցուցադրած խաղով:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով' 3:1 հաշվով:

«Մխիթարյանը շատ խելացի, կիրթ և բարեհամբույր մարդ է: Նա հիանալի դաստիարակություն ունի և հիանալի ֆուտբոլիստ է»,-ասել է Ցորկը: