Արոտների անապատացման դեմ պայքարի համար հատկացված գումարները չեն ծառայում նպատակին, հայտարերել է հանրային խորհրդի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանը:

 

Արոտների անապատացման դեմ պայքարի համար Համաշխարհային բանկից վերցրած 15 մլն դոլար վարկը եւ կառավարության կողմից հատկացված 5 մլն դոլարը գործնականում անարդյունավետ են օգտագործվել:

 

Արդյունքում՝ գյուղամերձ արոտները կանապատացվեն եւ լրջորեն կվտանգեն բնակչությանը կաթնամսամթերքով ինքնաբավ ապահովելու ռազմավարական խնդրի լուծումը: