Դեկտեմբերի 2-ին Գյումրի ժամանող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ծաղիկներ դնել նաև Ամենափրկիչ եկեղեցու ետնամասում գտնվող երկրաշարժի զոհերի հուշարձանին: Այդ պատճառով էլ ՀՀ իշխանությունները բարեկարգման աշխատանքներ սկսեցին նաև եկեղեցու ետնամասում:
Ու որպեսզի ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովեն, Ամենափրկիչ եկեղեցին կառուցող Վարդան Ղուկասյանին ևս պարտադրեցին եկեղեցու վրա աշխատող ավտոկռունկը հեռացնել: Ի դեպ, ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, այն թե տեղադրելը, և թե հեռացնելը բավականաչափ թանկ է նստում, նույնիսկ խոսք է գնում այն մասին, որ արժի 10 հազար դոլար: Տեխնիկան արդեն հեռացրել են, մեր տեղեկություններով, դրա համար որոշակի գումար պատրաստվում են փոխանցել նաև քաղաքային բյուջեից: Մանրամասները՝ այստեղ:
Տեսանյութը՝ ՑԱՅԳ հեռուստաընկերության: