Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Լոս Անջելեսի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից մահացել է հայտնի հոլիվուդյան դերասան, 40-ամյա Փոլ Ուոքերը։ Այս մասին հայտնում է TMZ.com–ը:

 

Դերասանի մեքենան բախվել է ծառին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։

 

Ուոքերը հայտնի էր հատկապես «Ֆորսաժ» ֆիլմում Բրայան Օ'Քոնների դերով: