Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն իր կարծիքն է հայտնել 2012/13թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների հնարավորությունների մասին: Բրազիլացին կարծում է, որ «Ոսկե գնդակը» ստանալու ամենաշատ հնարավորությունն ունի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին. տեղեկացնում է իսպանական մամուլը:

«Կարծում եմ, որ հաղթողը կրկին կլինի Մեսսին: Նա արդեն 5 տարի է մասնակցում է տարբեր խաղերի՝ կարևոր դեր կատարելով: Վնասվածքը կնպաստի, որպեսզի նա հանգստանա և էներգիա ստանա»,-նշել է Ռոնալդոն: