
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայագետ և շումարագետ Արման Ռևազյանը խոսել է իր սենսացիոն բացահայտումների մասին, որոնք վերաբերում են մ.թ.ա. 1500 թ. Կրետոս կղզում հարյուր տարի առաջ հայտնաբերված սկավառակի նշանագրերին: Շումերագետի խոսքերով՝ այդ նշանագրերը հայերեն են, և պետք է ապացուցել դա:
Մեկնաբանելով նշանները՝ նա ասել է, որ խեցին՝ Մեծ արջն է, Մեծ շերեփը` կանթեղն է:
«Եթե ես ապացուցեմ և ընդունեն, որ սա հայերեն է,իսկ ես համոզված եմ, որ կապացուցեմ, ապա հեղափոխություն է լինելու ամբողջ լեզվաբանության մեջ»,- ասել է Արման Ռևազյանն ու հավաստել՝ կապացուցվի, որ հայերը եղել են քրմական դաս և Կրետոսում ապրել են ամենուրեք:
Հետազոտության ավարտից հետո այն մտադիր է ներկայացնել Գիտությունների ազգային ակադեմիային: