ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման Սուրբ Ծննդյան ու Ամանորի կապակցությամբ նախագահի նստավայրում հեքիաթային ու տոնական մթնոլորտ է ստեղծել' այն զարդարելով տոնածառով, գույնզգույն փայլերով, լույսերով, խաղալիքներով:
Ինչպես նշում է Tatler-ը, առաջին տիկինը, ավանդույթի համաձայն, իր հետ Սպիտակ տունը զարդարելու է հրավիրել զինվորական ընտանիքներից բազմաթիվ երեխաների:
Իսկ երեխաներին ավելի շատ զվարճացնելու համար Միշելը հրավիրել է նաև իրենց Բո շանը, որը մի լավ ուրախացրել է ներկաներին:
Աղբյուրը՝ Tert.am