Եթե դուք կարծում եք, որ շնաձկներն ամենավտանգավոր կենդանիներն են, ապա այս նյութը կարդալուց հետո դուք կհամոզվեք, որ գոյություն ունեն ավելի վտանգավորները, ինչպիսիք են, օրինակ, ներքոհիշյալները.
1. Այս կատվին պահել են ռուսական բանտում բջջային հեռախոսի մաքսանենգության պատճառով.
2013թ. հունիս ամսին ոստիկանության կողմից բերման է ենթարկվել կատուն, որը փորձել է բջջային հեռախոսներ և լիցքավորիչներ տեղափոխել ռուսական բանտ:
2. Այծեր, որոնց ձերբակալել են այն բանի համար, որ վերջիններս փորձել են վնասել ոստիկանական ավտոմեքենան.
Այծերը վնասել են մեքենաների դռներն ու պատուհանները:
3. Կով, որին ձերբակալել են սպանության քննության ընթացքում.
Շուկայի կովը, չգիտես ինչպես, խառնվել է սպանության պատմությանը, որը տեղի է ունեցել Նիգերիայում:
Երիտասարդները հավաքվել էին, որ դիմակահանդես կազմակերպեն, սակայն նրանց միջև ծագած վիճաբանությունը սպանության պատճառ է դարձել: Դեպքի վայրում է եղել նաև այս կենդանին:
4. Այս այծին ձերբակալել են ծաղիկներ ուտելու պատճառով.
5. Աղավնին մեղադրվել է Հնդկաստանում լրտեսություն կատարելու մեջ.
2010 թվականին Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է աղավնուն` մեղադրելով վերջինիս հարևան Պակիստանի համար լրտես աշխատելու մեջ: