Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մի խումբ եվրոպացի քաղաքական գործիչների հետ ժամանել է Կիև: Այս մասին հայտարարությունը հայտնվել է Սաակաշվիլիի' Facebook-ի պաշտոնական էջում ուրբաթ օրը երեկոյան:
Այստեղ միաժամանակ նշվում է, որ ուրբաթ օրը Սաակաշվիլին մասնակցել է ընդդիմադիր «ՈՒԴԱՐ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի հետ:
Նշենք, որ Կիևում արդեն մի քանի օր է' ինչ չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնց իրենց աջակցությունը հայտնելու են մեկնել Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժման» կուսակցության առաջնորդները: