2013 թ. հունվարի 1-ից պետք է ուժի մեջ մտներ մի օրենք, ըստ որի բոլոր խաղատները պետք է տեղափոխվեին Ծաղկաձոր, Ջերմուկ կամ Սեւան քաղաքներ: 2012 թվականի սեպտեմբերի վերջին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ էին այցելել խաղատնային բիզնեսով զբաղվողները եւ ասել, որ ճգնաժամի հետեւանքով չեն կարողացել հոգալ տեղափոխման ծախսերը եւ խնդրում են, որ օրենքի կիրառումը հետաձգվի մեկ տարով՝ 2013 թվականի փոխարեն օրենքը սկսի կիրառվել 2014 թվականին: Վարչապետը հավանության էր արժանացրել այդ առաջարկը: Բացի այդ, նրանք եւս մի առաջարկ կամ պահանջ են ունեցել՝ օրենքից վերացնել բացառությունը, ըստ որի 40 միլիարդ դրամից ավելի ներդրում կատարողները կարող են խաղատները կառուցել Երեւանում: Նրանք ասել են, որ այդ դրույթը ստեղծում է անհավասար պայմաններ եւ կարող է նպաստել ոլորտում մենաշնորհի ձեւավորմանը:

 

Իսկ նման մենաշնորհ կարող էր ունենալ Գագիկ Ծառուկյանը, որի կառուցած զվարճանքի կենտրոնը եւ խաղատունը փաստացի գտնվում են Երեւանում: Նա կատարել է 40 միլիարդ դրամից ավելի ներդրում, կամ գուցե կարողացել է այդքան ներդրում ցույց տալ թղթերով: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, կարեւորը, որ թղթերով ամեն ինչ կարգին լինի: Փաստորեն, քաղաքական մենաշնորհների դեմ պայքարող Ծառուկյանն ամենեւին դեմ չէր տնտեսական մենաշնորհի տեր դառնալու հեռանկարին, որ նրան ընձեռվում է օրենքում առկա բացառությամբ: Մանրամասները կարդացեք այստեղ: