Ռուսաստանը փորձում է մտնել Արցախ

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը լույս սփռեց որոշ անհասկանալի թվացող հարցերի վրա, համենայնդեպս, այն հայերի համար, ովքեր մտահոգված են Արցախի, ինչու չէ նաեւ ամբողջ Հայաստանի անվտանգությամբ:

 

Սակայն, Պուտինի խոսքերն այն մասին, թե «Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ Հարավային Կովկասից» եւ որ իր ղեկավարած երկիրը նպատակ ունի կառուցել իր հարաբերությունները Հայաստանի հետ նախնիների ավանդույթների հիման վրա, վերջակետ դրեցին, ինչն էլ թույլ է տալիս որոշ եզրակացություններ անել, որոնք տողերիս հեղինակն ուզում է ներկայացնել հանրությանը:

 

Ինչպես հայտնի է, տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը փոխզիջումների հիման վրա, ու արդեն քանի տարի է խոսվում է Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք չեն ընդունվում մեկ Ադրբեջանի կողմից, մեկ Հայաստանի, իսկ վերջին երկու տարիների ընթացքում (Կազանից հետո) բանակցային գործընթացն ընդհանրապես մտել էր փակուղի: 

 

Սակայն, Սերժ Սարգսյանի' Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի պատրաստակամության աղետալի հայտարարությունից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են «մեծ եղբորը»' Ռուսաստանին հանձնել երկրի ինքնիշխանության ճակատագիրը, վերջինս առանց ժամանակ կորցնելու որոշեց ապացուցել աշխարհին, որ իրոք «մտադիր չէ դուրս գալ Հարավային Կովկասից»:
Պուտինի այցը Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայան, նրա «տիրոջ» ելույթը պարզապես ցնցեց Հայաստանի ողջամիտ մարդկանց, սակայն ոչ բոլորը հասկացան եւ այժմ էլ չեն հասկանում, որ Հայաստանի եւ Արցախի համար սպառնալիք են ներկայացնում ոչ այնքան ռուսական ռազմակայանը, որքան Թուրքիայի սահմանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերը:

 

Ասեմ ինչու:

 

Ռուսաստանը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հնարավոր է, ձգտում էր գտնել այն երկու շրջանների լավագույն տարբերակը, որոնց վերադարձի հայկական կողմի բանավոր խոստման մասին խոսում են թուրքական աղբյուրները: Ըստ երեւույթին, Պուտինը պարտադրել է Սերժ Սարգսյանին համաձայնվել Հադրութի շրջանով անցնող Իրանի հետ սահմանի համատեղ պարեկությանը: Այսօր այդ հատվածը պաշտպանում են հայկական սահմանապահ զորքերը: Շատ հնարավոր է, որ Ռուսաստանը մտադիր է վերադառնալ Իրանի Հանրապետության սահմանագիծը:

 

Իսկ նրա վերջնական նպատակը Հադրութի սահմանապահ գնդի վերականգնումն է, որը հիմնվել էր Ռուսական կայսրության կողմից որպես Կազակների գունդ: Իսկ որպես երախտագիտություն Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք կաջակցեն Ռուսաստանին հանդես գալ տարածաշրջանում որպես առաջատար, Ադրբեջանին կհանձնվեն խորհրդային տարիներին այդ երկրի կողմից զբաղեցրած նախկին Զանգելանի ու Ղուբաթլուի շրջանները, որոնք այժմ իրար են կապում Արցախն ու Սյունիքը եւ բնակեցնել դրանք ադրբեջանցիներով, այսինքն, խցկվել Արցախի եւ Սյունիքի միջեւ: Հետեւությունները թողնում եմ ընթերցողներին: Մանրամասները կարդացեք այստեղ: