Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18-ի սահմաններում ժամկետային զինծառայող Վանիչկա Հովակիմյանը զանգահարել է հորը՝ Արամայիս Հովակիմյանին եւ ասել.«Ես ինքնասպան եմ լինում, ինձ վրա լաց չլինենք»: Արամայիս Հովակիմյանը ետ է զանգահարել եւ իմացել, որ որդին այլեւս կենդանի չէ: Մենք Վանիչկա Հովակիմյանի հարեւաններից ճշտեցինք այս լուրի իսկությունը: Մանրամասները` այստեղ: