ՀՀ նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու. այդ մասին Twitter-ի իր հաշվում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Հայաստան կայցելի վաղը՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին։
Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստան այցի օրակարգը դեռևս հայտնի չէ, սակայն չէր բացառել երկկողմ հանդիպումների հնարավորությունը։