Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Օլիմպիկի» նկատմամբ հաղթանակից հետո 20minutes-ին տված հարցազրույցում նշել է.

«Մենք խաղացինք մինչև վերջ և կարողացանք գոլ հեղինակել, ինչի համար շատ ուրախ ենք: Սա առաջին անգամ էր, երբ Չեմպիոնների լիգայի շրջանակներում խաղացի Ֆրանսիայում, և սա ինձ շատ երջանկացրեց:

«Օլիմպիկը» լավ ակումբ է, և զարմանալի է, որ այս տարի նրանք միավոր չվաստակեցին Չեմպիոնների լիգայում: Կարծում եմ' հաջորդ տարի նրանք կպայքարեն փլեյ-օֆֆի համար: Խմբից դուրս չգալու մտավախություն կար: 1:1 հաշվի ժամանակ իմացանք, որ «Նապոլին» հաղթում է «Արսենալին», այնպես որ, եթե խաղը ոչ-ոքի ավարտեինք, ապա փլեյ-օֆֆի ուղեգիր չէինք նվաճի: Խաղացինք մինչև վերջ և հասանք ցանկալի արդյունքի»: