Նոյեմբերի 28-ին՝ ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:

 

Նույն օրը՝ ժամը 21.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին' դանակահարված վիճակում: Ըստ բժշկի տեղեկանքի' Արմեն Փ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.50-ի սահմաններում Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

Կատարվում է նախաքննություն: