Երեկվանից գրեթե բոլոր նախարարությունների ներկայացուցիչները հայտնվել են Գնումների պետական կոմիտեում և արագորեն ինչ-որ գործարքներ են կնքում:
Մի շարք նախարարություններ գրասենյակային կահույք են գնում՝ այսպես փորձելով իրացնել այն գումարները, որոնք տարեվերջին համարվել են չօգտագործված և, համաձայն գործող կարգի, պիտի վերադարձվեն պետական բյուջե:
Բայց մեր գերատեսչությունները միայն գրասենյակային գույքով չեն բավարարվել:
Կառավարությունը շուրջ 195 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել՝ նոր ավտոմեքենաներ գնելու համար: Մանրամասները` այստեղ: