Հարավային Կորեայում գործում է «Դագաղի ակադեմիա» (Coffin Academy) կազմակերպությունը, որն առաջարկում է բոլոր ցանկացողներին անձամբ թաղել իրենց:
Ըստ ըստ կազմակերպության ներկացայուցիչների' մարդիկ ցանկանում են գտնվել որոշակի ժամանակ դագաղում, որպեսզի նորովի նայեն կյանքին:
Coffin Academy այցելուները դագաղի մեջ փակվում են 10 րոպե, այնուհետև նրանց ազատում են «մահից»: Կազմակերպության տնօրեն Չժուն Չունգը նշում է, որ այդ պահերին իր հաճախորդների կյանքն ու աշխարհայացքը հիմնովին վերափոխվում է: Մասնակիցների կարծիքով' այս յուրօրինակ թաղման արարողությունը նրանց օգնում է հասնել հոգեկան հանգստության և ներդաշանկության:
«Մարդիկ գալիս են է Coffin Academy, որ մեռնեն' սովորելու համար, թե ինչպես ապրել», - նշում են կազմակերպիչները: