2005 թ. Այնթապում հայտնաբերվել է մի հին բացիկ, որտեղ պատկերված է սևազգեստ մի կին: Կնոջ աջ ձեռքին ատրճանակ է, ձախ ձեռքին' հրացան: Կրծքին խաչկապ է կապված, իսկ մեջքին' փամփշտակալներ:

 

Բացիկի ներքևի ձախ կողմում անգլերենով «Մ.Հ.Հալլաճեան» ստորագրություն է դրված, իսկ աջ կողմում' տեղանունը' «Այնթապ Փոքր Ասիա»:

 

Այնթապ այցելած հայ ուխտավորներն են կարողացել թարգմանել բացիկի վրա գրված գրությունը «Հանգուցեալ հերոս Գէորգ Չաւուշի տիկին այրի Հեղինէ։ Մեր յիշատակի նուէրը աստ(՞), տիար Յովհաննէս եւ տիկին Փիրանեան, 21 յուլիս 1910 ՀՅԴ, Այնթապ»։ Այս մասին հաղորդում է horizonweekly.ca-ն:

 

Բացառիկ լուսանկարը միայն վերջերս է հասանելի դարձել հանրությանը: