Այսօր դերասանուհի, սկանդալային «պոռնոլուսանկարների» պատմության հերոսուհի` Անժելա Սարգսյանի ծննդյան օրն է: Չնայած լուսանկարները տարածելու մեղադրանքով Անժելայի տղամարդը ' Կարեն Արայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով , սակայն կրքերը այս սկանդալի շուջ դեռ չեն մարել:

 

Կարեն Արայանի մայրը հերքում է որդու մասնակցությունը լուսանկարների տարծման գործում: Արդարությունը հաստատելու նպատակով Մարինա Արայանը դիմել է Եվրոդատարան:

 

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այս պատմության ստվերոտ կողմերով հետաքրքրված' Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինքը պատրաստվում էր «Միկի Մաուս»-ի պատկերով սրբիչ նվիրել Անժելային, սակայն չստացվեց.

 

«Քանի որ հասցեն չիմացանք, ուղղակի նկարը կուղարկենք թող ուրախանա մի քիչ , քանի որ մեր տեղեկությունների համաձայն' Անժելա Սարգսյանը' իր պոռնոլուսանկարների և տեսանյութերի համար տեղադրված տեսախցիկը ծածկել է նմանատիպ սրբիչով»:

 

Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ իրենց ունեցած տեղեկություններով' լուսանկարների տղամարդը միայն Կարեն Արայանը չէ .«Նկարներում կան նաև բավականին հայտնի դերասաններ, որոնց դեմքը պարզապես չի երևում, որոշակի նկատառումներից ելնելով դեռ նրանց անունները չենք հրապարակի: Այդ նկարներում կան մարդիկ, որոնք կին և երեխաներ ունեն»:

 

Սևակ Հովհաննիսյանը հավաստում է, որ ի վերջո, ամեն «կեղտ» ջրի երես է դուրս գալու և պարզ կդառնա, թե ում էր հարակավոր «կեղտոտ սպիտակեղեն» քրքրող այս պատմությունը: