«Տարիներ առաջ, երբ գրում էին, որ սեփական որդին մորը խփել է կամ հայհոյել է' ես ապշում էի , ոնց կարող է սեփական զավակը ձեռք բարձրացնել մոր վրա, ով որ իրան ծնել սնելա: Հիմա իմ սեփական որդին' մինուճար, ամեն օր ինձ ծեծի է ենթարկում, էլ հնարավոր չի»,-Henaran.am-ի խմբագությանը դիմած կինը իր համար վերլուծել էր արդեն ինքնասպանության տանող բոլոր ճանապարհները:
Նրա պատմությունը ոչ միայն անհավատալի' այլ նաև սահմռկեցուցիչ էր: Հարիր չէր հայ գենին ու նրա պատմությունը շարունակող ներկա սերնդին:
«Ամեն օր' ռեժիմով ծեծում է դաժանաբար' էլ հնարավոր չի: Թվում է դիմացը թուրք է կանգնած, ոչ թե մայրը, որը առանց ամուսին 22 տարի պահել է իրեն: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ նման որդի պիտի ծնվեր' ես հենց ծնված օրը դրան կսպանեի կամ կշպրտեի, և թող ինձ ոչ մեկը չմեղադրեր»:
Կինը պատմում է իր հետ կատարվածը ու ինքն էլ կարծես չի հավատում: Արցունքները թույլ չեն տալիս շարունակել: Մի կերպ հավաքում է իրեն շարունակում.«Տղաս ասումա' մամա քո հետ ամեն ինչ արել եմ արդեն, գիտես մնումա միայն բռնաբարեմ ու վերջ: Իրոք ամեն ինչ արելա' շան թոկը կապումա վզիցս տան մեջ ման է տալիս: Արդեն 4-րդ տարինա, որ օր ու արև չի տալիս»:
Կինը համոզված է, որ որդին' նույնասեռական-մարմնավաճառ է դարձել: Նա նույնիսկ կանացի անուն ունի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսնելով մոր հայտարարությունը տղան կարող է վնասել նրան' Henaran.am-ը առայժմ չի հրապարակում համապատասխան տեսանյութը:
Շարունակելի……..