ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, տեխնոլոգիական խոշոր կազմակերպություններից մեկի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել են խաղալ «Խաղաքարտերով տնակ» սերիալում։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Netflix ընկերության ղեկավար Րիդ Հեսթինգսը: Օբաման նրան հարցրել է, թե արդյոք իր մոտ չկա՞ «Խաղաքարտերով տնակ» սերիալի երկրորդ սեզոնի սցենարի կրկնօրինակը, քանի որ ինքը անհամբերությամբ է սպասում սերիալի երկրորդ սեզոնին։
Ղեկավարն էլ իր հերթին հարցրել է Օբամային, թե արդյոք չէ՞ր ցանկանա նկարահանվել սերիալում։
Չնայած այն հանգամանքին, որ սերիալի գլխավոր հերոսն իրեն շատ է դուր գալիս և կցանկանար, որ «Սպիտակ տանը» աշխատեր հենց նրա նման մեկը, նախագահը մերժել է առաջարկը:
«Խաղաքարտերով տնակ»-ի գործողությունները ծավալվում են Վաշինգտոնում։ Գլխավոր դերում Դեմոկրատական կուսակցության կոնգրեսական է: