Tert.am-ը, հաշվի առնելով նախատոնական այս շրջանում առաջարկվող ամանորյա կոկորդիլոսի «հարցի հրատապությունը», փոքրիկ հարցազրույց իրականացրեց Ազգային ժողովի պատգամավորների շրջանում՝ հետևյալ հարցադրմամբ. «Իսկ Դուք կոկորդիլոսի միս կերե՞լ եք»:

 

«Ոչ, ես բավարարվում եմ տավարի ու խոզի մսով»,- ասաց ԱԺ «Հայ ազգային կոնգրես« խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ հարցնելով. «Իսկ կամավորներ կա՞ն»:

 

Կոկորդիլոսի միս չի կերել նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը: «Չեմ կերել, չեմ էլ ուտելու, ես դիետա եմ պահում, կոկորդիլոսային դիետա»,- ասաց նա:

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ կոկորդիլոսի միս չի կերել.«Եթե հարցնում եք՝ ինչու, ապա ասեմ, որ չեմ քննարկել ինձանում այդ հարցը, և առաջիկայում չեմ էլ պատրաստվում է քննարկել»:

 

Իսկ օրինակ, նույն խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կերել է Չինաստանում՝ ԱԺ պատվիրակության այցի ժամանակ: «Որքան հիշում եմ՝ հյուրասիրություններից մեկի ժամանակ կոկորդիլոսի միս եղել, է բայց առանձնապես որևէ տպավորություն չի թողել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ կոկորդիլոսի միս կերել է Կուբայում, բայց չի հիշում՝ համե՞ղ էր, թե ոչ:

 

Կոկորդիլոսի միս անուշ արածների թվում է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: «Ըստ որում կերել եմ դրսում՝ ԱՄՆ-ում ու առաջին անգամ, որ կերել է չեմ իմացել, որ կոկորդիլոս է, թէ չէ որպես իջևանյան ծագում ունեցող մարդ չէի ուտի»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը և ավելացրեց. «Բայց ինչո՞ւ են դրսից կոկորդիլոս ներմուծում, Հայաստանում լիքը կոկորդիլոս կա, որոնք իրենց չեն խնայում»: