Դեկտեմբերի 20-ին' ժամը 17.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղում հրդեհ է:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու արդյունքում այրել է իրենց խոտի դեզը' ընտանիքին պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

 

Կատարվում է հետաքննություն:

 

Հորդոր և զգուշացում մեծերին' երեխաներին հեռու պահեք ճայթիչ-պայթիչներից