Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները ակումբի պաշտոնական կայքի կողմից անցկացված հարցումների արդյունքում 2013-ի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Դարիո Սրնային:

Դոնեցկյան թիմի նախկին կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում: Հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկել է 4.651 (34,81%) երկպագու: Լավագույն եռյակը եզրափակել է Բերնարդը:

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 13 360 հոգի.

Դարիո Սրնա – 4 787 (35,83%)

Հներիկ Մխիթարյան – 4 651 (34,81%)

Բերնարդ – 2 093 (15,67%)