Դեկտեմբերի 22-ը տարվա ամենակարճ և մութ օրն է: Ոմանք կարծում են, որ այդ օրը մութ է 24 ժամ շարունակ, սակայն, իհարկե, դա այդպես չէ: Պարզապես երեկոյան մթնշաղը անմիջապես հաջորդում է առավոտյան մթնշաղին: Արևն արդեն դեկտեմբերի 2-ից հորիզոնում չի երևում:
Օրինակ՝ Մուրմանսկ քաղաքում, արևը երևում է միայն հունվարի 11-ից: Այստեղ բևեռային գիշերվա տևողությունը ձգվում է մինչև 40 օր, իսկ դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում միայն հինգ ժամ է լուսավոր լինում:
Այս ֆոտոները լուսանկարիչն արել է իր տան պատուհանից՝ ամեն 2-3 ժամը մեկ, որպեսզի դրանց միջոցով պատմի, թե ինչ բան է բևեռային գիշերը: