Հայաստանում՝ Ձմեռ պապ, Ֆրանսիայում՝ Պեղ Նոել, Ճապոնիայում՝ Սեգացու-Սան և այլն:
Բացի այն, որ նրանք բոլորն էլ արտաքնապես տարբեր են, յուրաքանչյուրը տոնական տներ մտնելու իր անձնական ձևն ունի:
Քրիստոնյա Սանտան՝ Բուրունդիից: Աֆրիկացի կաթոլիկներն ասում են՝ Սանտա-Կլաուսը ապրում է Կիլիմանջարո լեռան վրա: Այն միակ լեռն է Աֆրիկայում, որի բարձունքին մշտապես ձյուն կա:
Այսպիսին է Հավայան կղզիների Ձմեռ պապը:
Ձմեռ պապն Ավստարլիայում:
Հոլանդացի Սինդերկալաս: Ամանորին նա նավով գնում է Ամստերդամ, սակայն նվերներ չի բաժանում:
Բելառուս Ձմեռ պապ:
Բաբո Նատալեն է: Այն իտալացիների սիրելի կերպարն է: Երկար տարիներ ապրել է Հյուսիսային բևեռում:Ավելի ուշ՝ տեղափոխվել է Լապլանդիա:
Պեղ Նոելն է՝ Ֆրանսիայից: Ավանդույթի համաձայն՝ նա իր էշով մոտենում է տանը և ծխնելույզից մտնում ներս: Նվերները թողնում է բուխարու մոտ:
Սինտակլաաս կամ Սինտերկլաաս՝ Նիկոլայ հրաշագործը՝ Նիդերլանդներում և Բելգիայում: Մեծերն ու փոքրերը Սուրբ Նիկոլայի ծնունդը նշում են դեկտեմբերի հինգին:
Իռլանդացի Ձմեռ պապ կոլեգան է՝ Դաիդի կամ Նոլաիգ: Իռլանդիան ավանդապաշտ երկիր է: Այնտեղ շատ են կարևորում սեփական հին ու բարի ավանդույթները: Այդ պատճառով էլ այստեղ ամանորը համեմված է միստիկայով և անսովորությամբ:
Կիպրոսում Ձմեռ պապին Վասիլի են կոչում:
Ռուսական Ձմեռ պապիկը:
Սանտա-Կլաուս: Ամենահայտնի Ձմեռ պապը:
Շվեդիայում երկու Ձմեռ պապ կա: Յուլտոմտենն ու կարճլիկ Յուլնիսաարը: Երկուսն էլ անցնում են տներով և նվերներ են բաժանում:
Յամալ Իրին է` մոնղոլական Ձմեռ պապը:
Էխխե Դիիլ կամ Չիսխան: Յակուտական Ձմեռ պապն է:
Չինաստանում Ձմեռ պապին անվանում են հեշտ և պարզ: :))) Դուն ՉԷ Լաո Ռեն կամ Շան Դան Լաոժեն: Չնայած իր էկզոտիկ անվանն ու տեսքին՝ Սանտա Կլաուսից ոչնչով չի տարբերովում:
Այս Ձմեռ պապը նույնիսկ կին ունի՝ Մարիա անունով: Իոլոպուկին Ֆինլանդիայից է:
Հայ ձմեռ պապը՝ Կաղանդ պապիկը, այնպիսի կերպար է եղել, որ երեխային զգաստ պահի պահքի շրջանում: Նա լուռումունջ հայտնվել է, տվել նվերներն ու հեռացել: Նա լռության և կախարդանքի մեջ կատարել է հրաշքները: «Տոնացույց» ժողովրդական թատրոնը հեքիաթ է հորինել. մեր Կաղանդ պապիկն ապրում է. «Արարատի գագաթին: Նա չէր կարող ապրել Լապլանդիայում, իսկ Արարատից բացի էլ որտե՞ղ կարող էր ապրել Կաղանդ պապիկը»: