Ինչպես հայտնում է itar-tass-ը, հաքերները կարողացել են գողանալ Ամերիկյան «Target» առևտրային ցանցի միլիոնավոր գնորդների կրեդիտ և դեբետ քարտերի համարները, դրանց PIN-ծածկագրերով:

 

Միջադեպի զոհ է դարձել մոտ 40 մլն մարդ՝ բոլոր այն հաճախորդներն, ովքեր օգտվել են «Target» առևտրային ցանցի ծառայություններից այս տարվա նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

 

«PIN ծածկագրերը գողացվել են կոդավորված, ինչը նշանակում է, որ գնորդների բանկային քարտերին սպառնալիք չկա: Միջադեպի մասին առևտրային ցանցը հայտնել է ամերիկյան իշխանություններին: Ներկայումս գործը հետաքննում են Գաղտնի ծառայության և Արդարադատության նախարարության ներկայացուցիչները»,-ասվում է հաղորդագրության մեջ: