Բրազիլիայի Էսպիրիտո Սանտո նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով հղի կինը ծննդաբերել է նավակում: Տեղաբնակները փրկարարներին ասել են, որ կնոջն անմիջապես պետք է հասցնել հիվանդանոց, քանի որ նրա ծննդաբերելու ժամանակն է: Երկու փրկարար և մեկ կամավոր փորձել են կնոջը նավակով հասցնել հիվանդանոց:
Սակայն ճանապարհին նրանք հասկացել են, որ պետք է օգնեն կնոջը ծննդաբերել նավակի մեջ: 22-ամյա կնոջ մոտ ծննդաբերության ցավերը մեկ օր առաջ սկսվել էին, սակայն նրան չէին կարողացել տանել հիվանդանոց՝ ջրհեղեղի պատճառով:
Բրազիլիայի Էսպիրիտո Սանտո նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 23 մարդ: Մոտ 60.000 մարդ տարհանվել է: