Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նախապես իրավապահ մարմիններին տեղեկացնելով իր գտնվելու վայրը, հունվարի 4-ին, ժամը 11.45-ին, իր տանը հայտնաբերվել և բաժին է ուղեկցվել 1989 թ. ծնված Սուրիկ Ս.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով' պատժի կրումից խուսափելու համար: