Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին արգելել է համացանցում անծանոթ տղամարդկանց ու կանանց միջև նամակագրությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Կրոնական որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իրանի իշխանություններն արգելափակել էին հեղինակավոր WeChat ծրագիրը, որը սմարթֆոնների տերերին հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի սոցցանցերը։
Խամենեին նշել է, որ նամակագրությունն արգելվում է, քանի որ այն սերմանում է անբարոյականություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի մշակույթի նախարար Ալի Ջանաթին հանդես էր եկել սոցիալական ցանցերի պաշտպանությամբ՝ նշելով, որ Ֆեյսբուքը չպետք է արգելվի: Նա նշել էր, որ ինքը նունպես օգտագործում է Ֆեյսբուքը, և վերահսկող մարմինը պետք է հանի գործող արգելքը: