Ուսանողուհին, նախանձելով իր ընկերուհուն՝ գեղեցիկ արտաքինի համար, ծծմբական թթու է լցրել նրա դեմքին:

 

Մերի Կոնին, թաքնվելով չադրայի տակ, հետևել է 21-ամյա Նայոմի Օնիին, ով աշխատանքից տուն էր վերադառնում: Ճանապարհին նա քայքայիչ հեղուկը լցրել է Նայոմիի դեմքին, որի հետևանքով առաջացած վերքերը կմնան նրա դեմքին ամբողջ կյանքում:

 

Դատարանում մեղադրող կողմը հայտնել է, որ աղջիկներն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն եղել վերջերս, և մեղադրյալը խոստովանել է, որ սպառնացել է Նայոմիին ծծմբաթթու լցնել նրա դեմքին:

 

Դատը շարունակվում է:

 

 

«Փաստինֆո»