Tert.am Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքն այցելել է Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի և շնորհավորել հայ համայնքին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականի կայքը, եկեղեցում հավաքված հայ համայնքին թուրք գործիչը շնորհավորել է հայերենով։
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,-ասել է Թոփրաքն ու մաղթել, որ նոր տարին աշխարհի բոլոր ազգերին խաղաղություն, եղբայրություն, հանգստություն և երջանկություն բերի։